2011 թվականի առաջին երեք ամիսներին Վրաստան ժամանող օտարերկրյա այցելուների քանակը, անցյալ տարվա համեմատությամբ, աճել է 41 %-ով և կազմել 486 հազար 506 մարդ:
Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների համաձայն, լեռնադահուկային հանգստավայր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի հետ զուգահեռ աճել է գործարար այցելուների թիվը, ովքեր առավելապես Թբիլիսի և Բաթումի են ժամանել:
Օտարերկրյա այցելուների քանակով առաջին տեղում է Թուրքիան: Թուրքիայից Վրաստան են ժամանել 149 հազար 145 մարդ: Տուրիստական շուկայում թուրքիայից եկող այցելուների քանակն աճել է 47 %-ով, ինչը պայմանավորված է գործնական նպատակներով երկիր ժամանողների քանակի մեծացմամբ:
Երկրորդ տեղում է Ադրբեջանը`139 հազար 706 այցելույով, որոնց մի մասը նախընտրել է իր հանգիստն անցկացնել լեռնադահուկային հանգստավայրում: Միջազգային զբոսաշրջիկների քանակությամբ երրորդ տեղում է Հայաստանը:
2011-ի առաջին եռամսյակում Վրաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների քանակն ավելացել է 35 %-ով: