Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը որևէ ծրագիր կամ առաջարկ չի ներկայացրել ոչ Հայ Ազգային Կոնգրեսին, ոչ «Ժառանգությանը», որոնք ավելի վաղ հանդես էին եկել առաջարկներ ներկայացնելու կոչերով:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, պատասխանելով Epress.am-ի հարցին` չի պատրաստվում արդյոք ԱԻՄ-ն արձագանքել, օրինակ, «Ժառանգության», «Դաշնակցության» և Հայ Ազգային Կոնգրեսի հնչեցրած միավորման կոչերին, Հայրիկյանը պատասխանել էր, որ «նրանց հետ արդեն խոսում ենք, մեր նյութերը մատուցվում են, դեռ բոլորին չի տրված, բայց էդ ընթացքը սկսված է, մենք բոլորին ենք մատուցում: Ծանոթացեք, մենք ծրագիր ենք ներկայացնում, դրանից հետո կխոսենք»: