Ապրիլի 11-ից ֆրանսիայի քաղաքացի համարվող մահմադեկան կանայք չեն կարող հայտնվել հասարակական վայրերում և փողոցում դեմքը քողարկող հագուստով: Այս օրենքի խախտման դեպքում նրանց 150 եվրո տուգանք է սպառնում: Համապատասխան օրինագիծը ուժի մեջ է մտնում այսօր:
Օրինագծի նախաձեռնությունը պատկանում է իշխող պահպանողական «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությանը: Կուսակցության առաջնորդ Նիկոլա Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստը «նսեմացնում է կնոջ արժանապատվությունը»: Օրենքն արգելում է հասարակական վայրերում և փողոցում «ամբողջական քող» կրել, այդ թվում` իրանական փարանջա, արաբական նիքաբ և բուրքա:
Մահմեդական կանանց չի արգելվում փարանջա կրել տանը, հյուրանոցային համարներում: Դեմքը կարելի է ծածկել երկրպագության վայրերում և դրանց շրջակայքում, կրոնական ծիսակատարությունների և թատերական ներկայացումների ժամանակ:
Օրենքը շրջանցելու դեպքում կանանց 150 եվրո տուգանք է սպառնում: Բացի դրանից, նրանց կարող է առաջարկվել «պատկառելի քաղաքացու» դասընթացներ անցնել: Այս նախաձեռնությունն էլ կոչված է օրենքը խախտողներին հիշեցնելու քաղաքացիական հավասարության և մարդկային արժանապատվության կանոնները: