2011 թվականի ապրիլի 13-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Մարտի 9-ին հրապարակված աղյուսակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է երեք տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը: Առաջընթացը հնարավոր է դարձել Եվրո-2012-ի ընտրական փուլում մարտի 26-ին կայացած Ռուսաստանի հավաքականի հետ խաղում ոչ-ոքիից հետո:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի մայիսի 18-ին:
Աղյուսակում մուգով նշված են Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները:
1. Իսպանիա – 1857 (միավոր)
2. Հոլանդիա – 1702
3. Բրազիլիա – 1425
4. Գերմանիա – 1386
5. Արգենտինա – 1276
6. Անգլիա – 1163
7. Ուրուգվայ – 1094
8. Պորտուգալիա – 1052
9. Իտալիա – 1019
10. Խորվաթիա – 991
18. Ռուսաստան – 896
27. Սլովակիա – 809
34. Իռլանդիա – 681
35. Ուկրաինա – 678
46. Լիտվա – 577
53. Բելառուս – 557
56. Վրաստան – 536
62. ՀԱՅԱՍՏԱՆ – 524
74. Էստոնիա – 440
76. Լատվիա – 438
83. Ուզբեկստան – 403
85. ՆՀՀ Մակեդոնիա – 398
86. Մոլդովա – 394
107. Ադրբեջան – 288
134. Տաջիկստան – 172
139. Թուրքմենստան – 153
140. Ղազախստան – 151
160. Ղրղզստան – 87
202. Անդորրա – 0