Home / Հայաստան / Իրանցի զբոսաշրջիկները գնահատել են Հայաստանը. հարցում

Իրանցի զբոսաշրջիկները գնահատել են Հայաստանը. հարցում

2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստան են այցելել 31700-ից ավելի Իրանի քաղաքացիներ: Միայն մարտ ամսվա ընթացքում այդ այցելությունների թիվը կազմել է ավելի քան 25000: Այցելողների միջին տարիքը կազմել է 30-40 տարեկան:

Իրացիները Հայաստանում մասնակցել են հարցումներին, որոնք այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Տասը բալանոց սանդղակով նրանք տվել են հետևյալ գնահատականները. երկրի գրավչությունը` 6, փողոցների մաքրությունը` 7, ծառայությունների հասանելիությունը` 6, տրանսպորտ` 7, ժամանցի բազմազանություն` 6, հյուրանոցային ծառայություն` 6, գների հասանելիություն` 6, սնունդ` 6, տեղաբնակների վերաբերմունք` 7»,- ասել է Ապրեսյանը:

Նրա խոսքով, թեև գնահատականները միջինից բարձր են, սակայն դա չի նշանակում, որ «ամեն ինչ լավ է, այնքան գոհացուցիչ է, որ անելիքներ չունենք»:

«10-ը բալին հասնելու համար բավականին անելիքներ ունենք»,- նշել է Ապրեսյանը:

Tekali Taxi