Home / Հայաստան / Տասնյակ ձերբակալվածներ Բաքվում. ընդդիմադիրների թիվն ավելանում է (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տասնյակ ձերբակալվածներ Բաքվում. ընդդիմադիրների թիվն ավելանում է (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի իշխանություններն արգելել են Բաքվի կենտրոնում չարտոնված հանրահավաքի անցկացումը` մինչ հանրահավաքի մեկնարկը տասնյակ մարդկանց ձերբակալելով: Ձերբակալվածների թվում են նաև երկու շվեդ լրագրողներ:

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական ակտիվիստների միության ներկայացուցիչները պատրասվում էին ժողովրդավարական բարեփոխումներ, խոսքի և հանրահավաքների ազատություն, արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում պահանջել:

Կազմակերպիչների խոսքով` նախօրեին իշխանություններն արգելել էին ակցիա անցկացնել Բաքվի կինոթատրոններից մեկի մոտ` առաջարկելով ակցիա անցկացնել ավելի հեռու գտնվող մեկ այլ վայրում, այդ իսկ պատճառով հանրահավաքի համար ընտրվել էր քաղաքի կենտրոնը: Կիրակի կենտրոնական հրապարակը շուրջկալի մեջ էր վերցվել:

Վերջին երկու ամիսների ընթացքում սա հանրահավաք անցկացնելու 4-րդ փորձն է: Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ` ապրիլի 2-ին, ձերբակալվել էր մոտ 200 մարդ: Նրանցից 10-ը շարունակում են կալանքի տակ մնալ:

Չնայած ձերբակալություններին, ընդդիմության առաջնորդները չեն պատրաստվում նահանջել: Ավելին` բողոքողների թիվը գնալով ավելանում է, հաղորդում է BBC-ն:

Tekali Taxi