Ապրիլի 19-ին Արարատյան դաշտավայրում և Երևանում կդիտվի մինչև 25 աստիճան տաքություն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` վաղը հանրապետությունը կգտնվի արևադարձային տաք հոսանքների ազդեցության ներքո: Առանձին շրջաններում կլինեն ամպրոպներ, չեն բացառվում նաև կարճատև անձրևները:
«Ապրիլի 20-ին հարավ-արևմուտքից կներթափանցի ցիկլոն, և ապրիլի 20-23-ն ընկած հատվածում` հատկապես օրվա երկրորդ կեսին, կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ»,- ասել Գագիկ Սուրենյանը: