Այսօր ժամը 10:30-ից Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասնեյակի մոտ էին հավաքվել Երևանում բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող քաղաքացիները:
Նրանց խոսքով` իրենք ՀՀԿ-ի գրասնեյակի մոտ էին եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից պատասխան ստանալու համար: Նշենք, որ ապրիլի 15-ին Գալուստ Սահակյանը առևտրականների ներկայացուցիչների հետ հանդիպել էր Ազգային ժողովում: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել էին բողոքողները, Սահակյանը խոստացել էր քննարկել հարցը և պատասխան տալ:
Այսօր առևտրականները պատմել են, որ ՀՀԿ-ից իրենց հայտնել են, որ Գալուստ Սահակյանը հիվանդ է և չի եկել գրասենյակ:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 15-ին առևտրականները նշել էին, որ բացասական պատասխան ստանալու դեպքում իրենք պատրաստ են նստացույց անել: