Իտալացի շոկոլադե մագնատ, 48-ամյա Պյետրո Ֆեռերոն մահացել է Հարավային Աֆրիկայում վթարի հետևանքով: Իտալական La Stampa պարբերականի տվյալներով` նա հեծանվավազքի մեծ երկրպագու էր և մահացել է հեծանվային զբոսանքի ժամանակ: Պարբերականը նաև նշում է, որ նա ուներ կին և երեք երեխա:
Պյետրո Ֆեռերոն հայտնի «Ferrero» ընկերության գործադիր տնօրենն էր և «Նուտելա», «Մոն Շեղի», «Ֆեռերո Ռոշեռ», «Քինդեր-սյուրպրիզ», «Ռաֆաելո», «Տիկ-տակ», «Քինդեր-Շոկոլադ» բրենդերի հեղինակը:
Նա ղեկավարում էր ընկերությունը եղբոր` Ջովանիի հետ: Նրանց հայրը` 85-ամյա Միկելե Ֆեռերոն, 17 մլրդ դոլարով համարվում է Իտալիայի ամենահարուստ մարդը: