Ապրիլի 24-ին Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգում մահացել է հայազգի զինծառայող Սևակ Շահին Պալքչին:
Ըստ թուրքական մամուլի` 25-ամյա զինծառայողը սպանվել է հրազենից ստացած վերքից, երբ խաղալիս է եղել զենքի հետ իր ընկերոջ հետ, որի անունը չի հաղորդվում:
Դեպքի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Հետաքննությունը շարունակվում է: