Եգիպտոսի իշխանությունները որոշել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին տեղափոխել երկրի մայրաքաղաք Կահիրեյում գտնվող բանտային հիվանդանոց: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մեհիդ Մահմուդը:
Նա նշել է, որ բժիշկները Մուբարաքի առողջական վիճակը բավարար են գնահատել, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի դատախազությունը երկարաձգել է նախագահի կալանքի ժամկետը ևս 15 օրով:
Երկրում սկսված հակակառավարական ցույցերի արդյունքում 2011 թվականի փետրվարին հրաժարական տված Հոսնի Մուբարաքը այս ողջ ընթացքում գտնվում էր Շարմ- էլ Շեյխի իր բնակարանում: Ապրիլի 12-ին նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց սրտի նոպայից հետո: Դատախազությունը արգելել էր նախագահի և նրա ընտանիքի անդամներին լքել երկիրը իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների առնչությամբ իրականացվող հետաքննության ընթացքում: