Երեքշաբթի` ապրիլի 26-ին, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում հանդիպում է նախատեսվում նախարարներ Գրիգոլ Վաշաձեի և Էդվարդ Նալբանդյանի միջև, որի ժամանակ քննարկվելու է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: