Home / Հայաստան / Փարիզ-Հռոմ չվերթի ուղևորը հարձակվել է ուղեկցորդուհու վրա` պահանջելով թռչել Լիբիա

Փարիզ-Հռոմ չվերթի ուղևորը հարձակվել է ուղեկցորդուհու վրա` պահանջելով թռչել Լիբիա

Alitalia ավիաընկերության Փարիզ-Հռոմ չվերթի ուղևորներից մեկը կիրակի երեկոյան փորձել է հափշտակել ինքնաթիռը:

ANSA գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի քաղաքացին հարձակվել է ուղեկցորդուհու վրա` պահանջելով, որպեսզի ինքնաթիռը թռչի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ:

Նա սպառնացել է ուղեկցորդուհուն դանակով, սակայն ինքնաթիռի անձնակազմի անդամներին հաջողվել է կասեցնել նրա գործողությունները: Հռոմ հասնելուն պես տղամարդը հանձնվել է ոստիկանությանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: