Խորվաթական կղզիներից մեկը կարող են վերանվանել հայտնի Facebook սոցիալական ցանցի պատվին: Գաղափարը պատկանում է Հվար կղզում տեղակայված համանուն քաղաքի քաղաքապետ Պյերինո Բեբիչին, գրում է Croatian Times-ը:
Պարբերականի տվյալների համաձայն, Բեբիչն արդեն նամակ է ուղարկել հայտնի սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին կղզու վերանվանման մասին առաջարկով: Քաղաքապետը նաև առաջարկել է Facebook-ի հիմնադրին ամառային արձակուրդներն այնտեղ անցկացնել:
Հվարի քաղաքապետն ու քաղաքի բնակիչները հույս են հայտնել, որ կղզու վերանվանումից հետո փոքր կղզին մեծ քանակությամբ զբոսաշրջիկների կգրավի և կդառնա խորվաթական նոր տեսարժան վայր: