ԱՄՆ նախագահ Բարաք Օաբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: AFP գործակալությունը, գրելով Սպիտակ տան կողմից տարածած հայտարարության մասին, նշում է, որ դա տեղի ունեցել Օբամայի` Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված հայտարարության հետ, որի ընթացքում ԱՄՆ նախագահը երեք անգամ կրկնել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
Օբամայի հայտարարությունը դժգոհության ալիք է բարձրացրել թե’ Թուրքիայում, թե’ ԱՄՆ-ի հայերի շրջանում, ովքեր սպասում էին Օբամայից լսել «ցեղասպանություն» բառը:
«Սպիտակ տունը Օբամայի և Էրդողանի զրույցի մասին հաղորդագրության մեջ չի նշվում հայկական հարցի մասին` կենտրոնանալով Սիրիայի և Լիբիայի խնդիրների վրա», – գրում է գործակալությունը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Օբաման և Էրդողանը դատապարտել են ուժի կիրառումը Սիրիայի իշխանությունների կողմից: