Գերմանական BND հետախուզական կազակերպության հաղորդմամբ, արմատական իսլամիստական խմբավորումների կայքում բազմաթիվ սպառնալիքներ են տեղադրված ազգությամբ թուրք մոդել, Գերմանիայի քաղաքացի Սիլա Շահինի վերաբերյալ, որին մեղադրում են «իսլամի նսեմացման» և «փողի դիմաց իրեն վաճառելու» մեջ: Նշենք, որ վերջերս Շահինը հայտնվել էր Playboy ամսագրի շապիկին:
Թուրքական ԶԼմ-ների փոխանցմամբ` «Ջիհադի պահապաններ» կազմակերպության կայքում Շահինին ուղղված նախազգուշացումներ են տեղադրված, որում, մասնավորապես, ասվում է. «Շահին, լավ է զգույշ լինես» և «Նա դեռ պատասխան կտա այդ քայլի համար»: