Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական առաքելական եկեղեցում ապրիլի 28-ին հրդեհ է սկսվել:
Ինչպես «Ինտերֆաքսի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, hրդեհը բռնկվել է Տրիֆոնովսկ փողոցի շինհրապարակում: Սկսել է այրվել 3-րդ հարկում, այս պահին հրշեջ ծառայության աշխատակիցները դեպքի վայր են ժամանում:
Հայկական եկեղեցին կառուցվում է արդեն մի քանի տարի: Ճարտարապետների նախագծի համաձայն, այն բազմաֆունկցիոնալ համալիր կլինի, որի ընդհանուր տարածքը 25 հազար քառակուսի մետրից ավել է: Այն իրենից ներկայացնելու է տաճար, ժամ, լուսավորչական կենտրոն, գրադարան, կոնֆերանսների դահլիճ, թանգարան, նստավայր: Նախատեսված է նաև ստորգետնյա ավտոկանգառ կառուցել 160 մեքենայի համար: