«Սարդարապատ» շարժումը որևէ հատուկ մեկնաբանություն չի տալու Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հրավիրած հանրահավաքի վերաբերյալ:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Մենք առաջիկա օրերին կամ մամուլի ասուլիս կհրավիրենք, կամ հայտարարություն կտարարծենք` գնահատական տալով երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև կտեղեկացնենք մեր հետագա գործողությունների մասին»,- ասել է Խզմալյանը: