հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ադրբեջանցի գրող. «Ովքե՞ր են ադրբեջանցիները»

Ադրբեջանցի գրող. «Ովքե՞ր են ադրբեջանցիները»

Եթե որևէ արտասահմանցի ասի ձեզ, որ դուք` ադրբեջանցիներդ, «հարուստ մշակույթ, մեծ պատմություն, անկրկնելի բանահյուսություն ունեք», վստահ եղեք, որ նա ընդամենը ծաղրում է ձեզ` մտովի թքելով ձեր երեսին:

Պետք չէ մոռանալ, որ Եվրոպայից և ԱՄՆ-ից Ադրբեջան են ժամանում բացառապես  20-րդ կարգի մարդիկ, անհաջողակներ և ապուշներ, քանի որ նման զզվելի տարածաշրջան, ինչպիսին Կովկասն է, որը բնակեցված է «դեբիլոիդներով», նորմալ արտասահմանցին պարզապես չի այցելի: Անգամ զենքի սպառնալիքի տակ: Եթե անգամ Կովկասի կյանքը նրան մեծ եկամուտներ է խոստանում: Իսկ եթե դուք արտասահմանցուն հետևյալ հարցերը տաք` «Իսկ դուք եղե՞լ եք Իչերի-Շեհերում», «Գնացե՞լ եք Աթեշգյախ», «Փորձե՞լ եք մեր դոլման»  մի վիարվորվեք, բայց դա խոսում է այն մասին, որ դուք համաձայն եք դառնալ ծաղրի և քամահրանքի թիրախ: Ձեզ առերես ասելով`« Օ~, այո, այո: Ես հիացած եմ ձեր մշակույթով» արտասահմանցին հոգում ատում է ձեզ: Ձեզ` այդքան խղճուկներիդ և բարդույթավորվածներիդ: Նրանք բոլորից լավ գիտեն, ինչպես պետք է շփվել երրորդ աշխարհի ներկայացուցչի հետ:

Աբայ և Մայակովսկի

Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ է Ադրբեջանը և ովքեր են ադրբեջանցիները, կարող եք նաև այցելել Միջին Ասիա: Մենթալիտետն ամբողջովին նույնն է: Եվ մեծ մշակույթի մասին խոսակցությունների պակաս էլ չի զգացվում: Չէ՞ որ ցանկացած փոքր, ոչ էական ազգ, ինչպիսին մենք ենք, ղազախները, ուզբեկները, հայերը, վրացիները և այլք, իրենց համար «հզոր» պատմություն, մշակույթ են հորինում, հավատում են դրան և ուրախանում: Հիշում եմ` ղազախներից մեկն ինձ փորձում էր  ապացուցել, որ Աբայը, դեռ 200 տարի առաջ գրել է այն ամենն, ինչ 20-րդ դարում ասել է Մայակովսկին: Եթե նա համեմատեր Աբային Եսենինի հետ կամ վատագույն դեպքում `Բլոկի, ես նրան ինչ-որ տեղ կարող էի դեռ հասկանալ: Բայց Մայակովսկո՞ւ հետ:

Ոչ, դուք ամեն դեպքում այցելեք Ղազախստան: Ձեզ այնքան հեքիաթներ կպատմեն ղազախ հանճարների մասին, որոնց դուք երբևէ չեք ճանաչել, և կհավելեն, որ այդ հանճարների միակ մեղավորությունն այն է, որ նրանք ղազախ են ծնվել: Այ եթե նրանք աշխարհ գային որպես հրեա, բոլորը Նոբելյան մրցանակի կարժանանային:

Սովորական վրացական խնջույք: Վեր է կենում վրացին` գինու գավաթը ձեռքին, և աներկբայորեն հայտարարում. «Շոթան, նույն ինքը` Ռուսթավելին, Շեքսպիրից լայնամասշտաբ գրող է»: Նման դեպքերում պետք է պարզապես լռել, կամ էլ համաձայնել նրա հետ, վիճելն անիմաստ է: Կամ, օրինակ, աջակցել նրան կատակի համար` ասելով, «Այո, պարզապես մեր անարդար աշխարհը չի ցանկանում նկատել պոեզիայի այդ հանճարին»: Ասում եմ ձեզ, որպես մարդ, ով բազմիցս անցել է այդ «հարավկովկասյան» դժոխքի միջով:

Գարեջրային սեզոն

Հայերի համար պատվից ցածր է մանրը հետ վերցնելը: Ինչպես եմ դա իմացե՞լ:

Գնացքի ուղեկցորդին 200 թենգե եմ մեկնում, իսկ նա ինձ մանրն է ցանկանում վճարել:

-Շնորհակալ եմ, – ասում եմ, – Ձեզ պահեք:

-Դուք հա՞յ եք,- հանկարծ հարցնում է նա:

-Ոչ, ինչո՞ւ:

-Սովորաբար հայերը մանրը չեն վերցնում:

Հիշեցի մեր պաշտոնական մտավորականությանը, որոնք վերջերս Ղարաբաղ և Հայաստան էին այցելել: Մասնավորապես, Քյամալ Աբդուլային, ավելի ճիշտ` նրա հանճարեղ պատասխանը նրանց, ովքեր քննադատում էին իրենց այդ ուղևորության համար. «Նրանք մեզ պարզապես նախանձում են»:

Իսկապես, միգուցե նրանք, ովքեր չեն կարողացել Շուշի գնալ շոգ ամռանը, նախանձում են մեր մտավորականությանը` Բյուլ-Բյուլի որդու գլխավորությամբ: Սակայն ես ցանկանում եմ խորհուրդ տալ այդ նախանձներին դադարել անհանգստանալ և սպասել իրենց հերթին: Երբ մենք երեխա էինք, մեր շրջանի երիտասարդությունը հավաքվում էր և ավտոբուսներով գնում Գորիս` գարեջուր խմելու: Մեծացանք և մենք: Հասանք «գարեջրային» տարիքի… Սակայն պատերազմ սկսվեց, և ճանապարհները փակվեցին: Գորիսում գարեջուր խմելն ինձ համար այդպես էլ չիրականացված երազանք մնաց: Մի փոքր էլ մեծացա և սկսեցի մասնակցել տարածաշրջանային նախագծերի տարբեր ՀԿ-ների ծրագրերի շրջանակներում: Վերջերս իմ երազանքն իրականություն դարձավ, և ինձ հաջողվեց գարեջուր խմել Գորիսում:

Մի անհանգստացեք, ընկերներ, ձեր հերթն էլ կհասնի: Ինչպես ասում էր ադրբեջանցի թամադաներից մեկը, «Ես չեմ ծերացել, մայրիկ, չէ որ դեռ այնքան հարսանիքներ կան առջևում»:

 

 

Սեյմուր Բայջան