«Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք կիսաեզրափակիչ փուլից վեց օր առաջ, ըստ խոշորագույն բուքմեյքերների, Ֆրանսիան պահպանում է առաջատարի դիրքը:
Եվրատեսիլին Ֆրանսիան կներկայացնի 21-ամյա Ամորի Վասիլին` Sognu երգով:
Ֆրանսիայի հաղթանակի հնարավորությունը տարբեր բուքմեյքերական ընկերություններ գնահատում են 4-4,5 գործակցով: Երկրորդ տեղը 7 գործակցով կիսում են Մեծ Բրիտանիան և Էստոնիան:
Հայաստանը ներկայացնող Էմմիի «Բում-Բում» երգը հետնապահների շարքում է: Էմմիի հնարավոր հաղթանակը եվրոպական առաջատար բուքմեյքերները գնահատում են 151 գործակցով: