ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, երեխաների ճարպակալման դեպ պայքարի ծրագրի շրջանակներում այցելել է Վաշինգթոնի միջնակարգ դպրոցներից մեկը:
Նախագահի տիկնոջ խոսքով` Բիյոնսեն իր սիրած երգչուհին է, և երբ երեխաները սկսել են մարզվել երգչուհու «Move your body» երգի ներքո, չի կարողացել զսպել իրեն և սկսել է պարել նրանց հետ միասին: