Ֆրանսիայի Սենատն այսօր քվեարկությունից հանել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։
Նման առաջարկությամբ հանդես է եկել Սենատի Օրենսդրական հանձնաժողովը, որից հետո առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց` 196 կողմ, 74 դեմ ձայներով, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանության փաստը, որից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները սրվել են: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: