Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է իտալական բանակի զինվորներին ներգրավել Նեապոլի փողոցներում կուտակված աղբի վերացման աշխատանքներում, հաղորդում է AFP-ն:
170 զինծառայողներ մայիսի 9-ից սկսելու են մաքրել Նեապոլի փողոցները: Ավելի քան 15 տարի Նեապոլում աղբի հետ կապված իրավիճակը ծանր է մնում բավարար քանակությամբ աղբանոցների բացակայության պատճառով: 2008 թվականին Բերլուսկոնին խոստացել էր լուծել աղբի խնդիրը, սակայն մինչ այժմ նկատելի փոփոխություններ չկան:
Նախնական գնահատականների համաձայն, Նեապոլի փողոցներում մինչև 3500 տոննա աղբ կա, որի ուղիղ կեսը քաղաքի կենտրոնում է: