Այս տարվա հունիսին Մարի Յովանովիչը կավարտի իր եռամյա առաքելությունը որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան:
Նա կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը, Epress.am-ին հայտնել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը: