Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկու օր առաջ այցելել է Յուրի Վարդանյանին և Նազիկ Ավդալյանին, գրում է «Երկիր» օրաթերթը:
««Զրուցել եմ նրանց հետ. նրանց վիճակը բավարար է, ապաքինվում է, և հուսով եմ, որ շատ շուտով ոտքի կկանգնեն և կգնան տուն»,- լրագրողներին ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանի`մեծ սպորտ վերադառնալու խնդրին, նախարարը նշել է, որ նա պետք է վերականգնողական լուրջ բուժում և հատուկ միջոցառումներ անցնի, որից հետո համապատասխան մասնագետները եզրակացություն կտան` նա կմնա՞ մեծ սպորտում, թե՞ ոչ»: