Արվեստագետ, արվեստի համադրող Գոռ Ենգոյանը ներկայացրել է «Ժամանակակից արվեստը շռայլություն է Հայաստանում» ռեակցիոն նկարների ցուցահանդեսը:
Epress.am-ի հետ զրույցում Ենգոյանն ասել է, որ իր ցուցահանդեսը չունի կոնցեպցիա: Բոլոր նկարները նա ստեղծել է մեկ օրվա ընթացքում:
Ցուցահանդեսի վերնագիրը, ինչպես նաև ողջ ցուցահանդեսը, ըստ Ենգոյանի, «ջղայնությունից դուրս թռած արտահայտություն է»:
«Ես աշխատում եմ ժամանակակից արվեստի հետ, դրա մեջ, սակայն, երկար ժամանակ լինելով ժամանակակից արվեստի մեջ, հասկացել եմ, որ դրա շատ դրսևորումների մեջ այն մնացել է բավական սահմանափակ` մեդիայի գերի, միջոց»,- ասել է արվեստագետը: