Ադրբեջանի` Հողի և քարտեզագրման պետական հանձնաժողովի ղեկավար Ղարիբ Մամեդովը խոսել է վրաց-ադրբեջանական սահմանների զատման գործընթացի մասին:
«Ադրբեջանն ու Վրաստանը 300 կմ սահմանների մասին արդեն համաձայնության են եկել, մնացել է ևս 180 կմ համաձայնեցնել»,- հայտարարել է Մամեդովը:
«Ներկայումս դիվանագիտական մակարդակով մենք քննարկում ենք այս թեմայով վրացական կողմի հետ բանակցելու համար նոր հանդիպման օր նշանակելու հարցը»,- Մամեդովի խոսքերն է փոխանցում 1news.az-ը: