Home / Հայաստան / Ռուսաստանցիները «սիրելի Վեհափառին» խնդրում են զբաղվել Վրաստանում հայկական եկեղեցիներով

Ռուսաստանցիները «սիրելի Վեհափառին» խնդրում են զբաղվել Վրաստանում հայկական եկեղեցիներով

Վրաստան կատարելիք առաջիկա այցելության կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին են դիմել Ռուսաստանի ջավախահայերը:

Դիմումի տեքստը ներկայացնում է ռուսաստանյան «Երկրամաս» պարբերականը:

«Վեհափառ Տեր: Այցը, որը պետք է կայանար դեռևս 2010 թվականին, երեք անգամ հետաձգվել է: Տարբեր պատճառներ էին վկայակոչվում, այդ թվում և Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդի  առողջական խնդիրները: Ստեղծված իրավիճակը ոչ միանշանակ և անգամ քննադատական արձագանք է գտել հայ համայնքում, որտեղ գերակշռում է այն կարծիքը, թե Հայ առաքելական և Վրաստանի ուղղափառ եկեղեցիների միջև առկա հիմնական խնդիրը պայմանավորված է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու  և Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ  չտրամադրելու հանգամանքով:

Եվ ահա, հերթական անգամ, Ձեզ` մեր սիրելի Վեհափառին պաշտոնական այցով  հրավիրել են Վրաստան: Այդ կապակցությամբ, մենք` Վրաստանի և Ջավախքի հայ համայնքի հետ միասին, մեր ուրախությունն ենք հայտնում»:

Այնուհետև դիմումի մեջ թվարկվում են տարածաշրջանի հայկական եկեղեցիները և դրանց կարևորությունը հայերի և Հայ առաքելական եկեղեցու համար: