Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացին կեղծում էր «Սիրած կնոջ կաթը»

Հայաստանի քաղաքացին կեղծում էր «Սիրած կնոջ կաթը»

Մոսկվայի մերձակա քաղաքներից մեկում կասեցվել է կեղծված ալկոհոլի արտադրությամբ զբաղվող արտադրամասի գործունեությունը: Ինչպես լրագրողներին հայտնել են Ներքին Գործերի մամլո ծառայությունից, հատուկ գործողությունների արդյունքում  30 հազար շիշ «Սիրած կնոջ կաթը» գինի, 20 հազար շիշ «Բայազեթ» «հայկական կոնյակ» և 10 հազար շիշ «շոտլանդական վիսկի» «Գլեն Քլայդ» է առգրավվել:

Ընդհանուր առմամբ, շուրջ 60 հազար շիշ պատրաստի արտադրանք է առգրավվել, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 10 միլիոն ռուբլի: Ընդհատակում աշխատող գործարարները իրենց արտադրական գործունեության համար թանկ սարքավորումներ էին ձեռք բերել, որի շնորհիվ բարձր որակի պիտակներ էին ստանում, Ուզբեկստանից արտագնա աշխատանքի եկած մարդիկ էին վարձել, ինչպես նաև արտադրանքի իրացման համակարգ էին մշակել:

Գեղեցիկ շշերը լցնում էին հասարակ սպիրտով, որը լուծում էին ջրով: Ստացված հեղուկը ներկում էին քիմիական միջոցներով և վաճառում 500-ից 3 հազար ռուբլիով:

Ընդհատակյա այս արտադրամասը պատկանում է Հայաստանի քաղաքացու: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:

Tekali Taxi