Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կայցելի Ֆրանսիա:
Այցի ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործադիր, ինչպես նաև օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԳՆ-ից: