Home / Հայաստան / Հայաստանը պետք է մոռանա Արևելյան գործընկերության մասին. ռուսաստանցի քաղաքագետ

Հայաստանը պետք է մոռանա Արևելյան գործընկերության մասին. ռուսաստանցի քաղաքագետ

Հայաստանը պետք է մոռանա Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի մասին, Երևանում կայացած «Կովկաս-2010» կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ռուսաստանյան քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:

«Եվրամիությունը ներկայումս սկսել է մասնատվել առանձին երկրների, որոնցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում (սա նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն այս մասին խոսելը դեռ վաղ է ) և նման պայմաններում Արևելյան գործընկերությունը Հայաստանին և այլ երկներին ոչ փող, ոչ այլ այլ շահ չի խոստանում: Եվրոպային այս պահին Արևելյան գործընկերությունը պետք չէ, երբ իրենց մոտ ամենուր «հարավային համագործակցությունն է բոցավառվում»  և որտեղից փախստականների անվերջանալի հոսք է սկսվել»,-պարզաբանել է վերլուծաբանը:

Նրա խոսքով`ժամանակակից Եվրոպան փաստի առաջ է կանգնել, երբ իր բնակիչների հաջորդ սերունդը ավելի վատ է ապրելու, քան ներկայիս քաղաքացիները:

Նշենք, որ Արևելյան գործընկերությունը կոչված է միացնելու Եվրամիությունը նախկին ԽՍՀՄ 6 պետությունների`Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ: