Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ դատախազության, «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատարանձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն»:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով»:
Այսօրվա դատական նիստի ժամանակ Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատավորը միջնորդությունը մերժել է:
Դատավարության ընթացքում հարցաննվել են գործով անցնող չորս վկաներ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիս 24-ին, ժամը 13.00-ին: Իսկ Տիգրան Փոստանջյանն արդեն ութերորդ օրն է` հացադուլի մեջ է: