Home / Հայաստան / Նման քաղաքականությամբ վնասում են ադրբեջանցիներին. Արցախի նախագահ

Նման քաղաքականությամբ վնասում են ադրբեջանցիներին. Արցախի նախագահ

Ադրբեջանն այսօր ատելություն է սերմանում հայ ժողովրդի նկատմամբ. սա այդ երկրի պետական քաղաքականության մի մասն է: «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի բոլոր նախադպրոցական հաստատություններում, բոլոր համալսարաններում և դպրոցներում հայ ժողովրդի նկատմամբ ատելության սերմանման հատուկ պետական ծրագիր է իրականացվում. «Եվ այսօր ադրբեջանցի երեխաները, լսելով «հայ» բառը, մտածում են, որ դա ինչ-որ անմարդկային բան է, ինչ-որ վայրենություն»:

«Մենք գտնում ենք, որ նման քաղաքականությունը վնասում է ոչ միայն հայ ազգին, այլ հենց ադրբեջանական ժողովրդին»,- հայտարարել է ԼՂՀ առաջնորդը:
Tekali Taxi