Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած համաներման առաջարկը Ազգային Ժողովում կքննարկվի չորեքշաբթի օրը` մայիսի 25-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ, որից հետո պետաիրավական հանձնաժողովի արտահերթ փակ նիստ էր գումարվել և հանձնաժողովի անդամներին բաժանվել էր համաներման տեքստը: Դրան ծանոթանալուց հետո հանձնաժողովը հավաքել էր դրանք: