2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Գլենդելի Beyond the Stars Palace-ում` «Stars» կինոթատրոնում, հունիսի 11-ին, երեկոյան ժամը 7-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայ ազգային Կոնգրեսի Լոս Անջելեսի գրասենյակը:
Ըստ հաղորդագրության` ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն և քաղաքացիների հարցերին կպատասխեն ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը, Հայաստանի Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: