հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան. ԼՂՀ Նախագահ

Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան. ԼՂՀ Նախագահ

Ղարաբաղը մեծապես հետաքրքրված է տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության մեջ: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«Ռուսաստանի դերն այստեղ միշտ եղել է, կա և, մենք հույս ունենք, կլինի: Մենք չափազանց մեծ շահագրգռվածություն ունենք այս հարցում, որովհետև Ռուսաստանը պատմականորեն գոյություն է ունեցել այս տարածքում, և մենք հարգանքով ենք վերաբերվում ներկայումս Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ջանքերին: Խոսքը թե որպես միջնորդ  երկրի ջանքերի մասին է, թե որոշակի առանձին միջոցառումների, որոնք իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նրա համար, որպեսզի լարվածությունը տարածաշրջանում թուլանա, մասնավորապես, մեր հակամարտության հարցում»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը:

Ավելին, Սահակյանը նշել է, որ Ղարաբաղի կյանքում Ռուսաստանի մասնակցությունը չի որոշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներով: «Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, մենք խոսում ենք Ղարաբաղի համար բարեկամական ազգի մասին: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է այստեղ ավելի լայն կերպով ներկայացված լինի` մեծացնելով իր հարաբերությունների շրջանակը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի հետ` այնպես, ինչպես Ադրբեջանի հետ: Եվ շատ նորմալ ենք ընդունում այն, որ Ռուսաստանը փորձում է իր հարաբերությունները կառուցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք այստեղ ոչ մի դավաճանություն չենք տեսնում: Որովհետև Ռուսաստանի առաքելությունը և Ռուսաստանի պատասխանատվությունը տարածաշրջանում այնքան մեծ է, որ Ռուսաստանը չի կարող չմասնակցել Կովկասի կյանքին»: