«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, երեկ երեկոյան Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանի դիմաց տեղի է ունեցել կռիվ, նաև կրակոցներ են հնչել:
«Ուսանողության շրջանում տարածված լուրերի համաձայն` կռիվը բռնկվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտերի ուսանողների միջև դիպլոմայինի պաշտպանության ընթացքում ծագած վեճից: Այսինքն, բուհի պատերի ներսում ծագած լեզվակռիվը դրսում վերածվել է կռվի: Տարբեր տեղեկություններով, դեպքի վայրից մեկ հոգի մարմնական վնասվածքներով տարվել է հիվանդանոց, իսկ չորս հոգու էլ իրավապահները բերման են ենթարկել ոստիկանության բաժին»: