Ամերիկյան Միսուրի նահանգի Ջոփլին քաղաքում գրանցված տոռնադոյի հետևանքով զոհվածների թիվը հասել է 116-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 89 զոհերի մասին:
Ըստ Associated Press-ի` միաժամանակ քաղաքային վարչակազմի պաշտոնյաները պատմել են, որ փլատակներից հնարավոր է եղել կենդանի մնացած 7 մարդու փրկել:
The Joplin Globe-ը հայտնում է, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով նահանգի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքի ավելի քան 1150 բնակիչ:
Մայիսի 22-ին Ջոփլինում մոլեգնած մոտ 1 կմ տրամագծով և 10 կմ բարձրությամբ տոռնադոն գրեթե հողին է հավասարեցրել քաղաքի կեսը: Վերջին տվյալների համաձայն, փլուզվել են մոտ 2000 շինություններ, այդ թվում` դպրոցներ, եկեղեցիներ և հիվանդանոցներ: