Home / Հայաստան / Մեկ ամսում Ադրբեջանը կկարողանա գրավել Ղարաբաղի միայն առանձին շրջաններ. փորձագետ

Մեկ ամսում Ադրբեջանը կկարողանա գրավել Ղարաբաղի միայն առանձին շրջաններ. փորձագետ

Ռազմական ճանապարհով մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը կկարողանա գրավել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններ, մասնավորապես, հարթավայրային: Սակայն մեկ ամսում խնդիրն ամբողջությամբ լուծել դժվար թե ստացվի: Այս մասին Day.Az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանյան հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

«Համաշխարհային հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը սովորաբար մեկ ամսից ավելի չի տալիս երկրներին իրենց խնդիրները ռազմական ճանապարհով կարգավորելու համար: Այս պնդումը կարելի է ցույց տալ Իսրայելի օրինակով և Գազայի հատվածում խնդրի լուծման փորձերով»,-պարզաբանել է նա:

Միաժամանակ փորձագետը նշել է, որ նմանություն չի տեսնում ղարաբաղյան հակամարտության և պաղեստինա-իսրայելական հիմնահարցերում, «Այն ավելի մոտ է Կիպրոսի հակամարտությանը: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող անվերջանալի և անլուծելի մնալ: Դա աղետ է, որ մշտապես ճնշում է ադրբեջանցիներին: Այն կարող է անկանխատեսելի հետևանքների բերել: Այն միանշանակ կթուլացնի Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում: Եվ առնվազն հենց այս հանգամանքից ելնելով` Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով կանխելու խնդրի լուծման ուժային տարբերակի ցանկացած փորձ»:

Tekali Taxi