Home / Հայաստան / Հայաստանը Ադրբեջանից խաղաղասեր է, Վրաստանը` Ռուսաստանից

Հայաստանը Ադրբեջանից խաղաղասեր է, Վրաստանը` Ռուսաստանից

Հայաստանը Խաղաղասիրություն-2011 գլոբալ ցուցիչի վարկանշային աղյուսակում 109-րդ տեղն է զբաղեցրել:

Խաղաղասիրության գլոբալ ցուցիչը յուրաքանչյուր տարի իր հաշվարկներն իրականացնում է ավստրալական The Economist Intelligence Unit ավստրալական կազմակերպության մեթոդաբանության համաձայն, որը հաշվի է առնում երկրի ինչպես ներքին գործոնները` բնակչության կենսամակարդակը, հանցագործությունների քանակը, այնպես էլ արտաքին միջազգային հարաբերությունները, ռազմական կարիքների համար իրականացվող ծախսերը: Վիճակագրության հաշվարկման ժամանակ մասնագետները օգտագործում են 23 հիմնական և 33 երկրորդական չափանիշներ: Վարկանշային աղյուսակը հրապարակվում է յուրաքանչյուր տարի, սկսած 2007 թվականից: Հերթական վարկանշային աղյուսակը հրապարկվել է մեծ ութնյակի գագաթաժողովի նախաշեմին:

Այս տարի վարկանշային աղյուսակում է ընդգրկվել 153 երկիր: Նախկին ԽՍՀՄ պետություններից Մոլդովան հայտնվել է 59-րդ տեղում, Ուկրաինան 69-րդն է, Բելառուսը` 112-րդը, Ադրբեջանը` 122-րդը, Վրաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, իսկ Ռուսաստանը`147-րդ: Վերջին տեղում է հայտնվել Սոմալին:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Իսլանդիան, որին հետևում է Նոր Զելանդիան, այնուհետև Ճապոնիան, Դանիան և Չեխիան: ԱՄՆ-ն 82-րդ խաղաղասեր պետությունն է ,իսկ Չինաստանը` 80-րդ: