Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանի վրա համաներումը չի տարածվի. փաստաբան

Նիկոլ Փաշինյանի վրա համաներումը չի տարածվի. փաստաբան

ՀՀ Ազգային Ժողովում այսօր ներկայացված համաներման մասին որոշման նախագծի համաձայն` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա համաներումը չի կիրառվելու: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Նիկոլ Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Ըստ համաներման 9-րդ կետի 2 մասի «ա» ենթակետի, այն է` «Համաներում չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի ներում շնորհելու մաuին հրամանագրերի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի համաներում հայտարարելու մաuին որոշումների հիման վրա», Նիկոլ Փաշինյանի վրա չի տարածվի համաներումը, քանի որ Սերժ Սարգսյանի հայտարարած նախորդ համաներմամբ արդեն կրճատվել էր Նիկոլի պատժաչափը»,- ասել է Վարոսյանը:

Ավելի վաղ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ սկսվել է «մի քաղաքական գործընթաց, որ բոլոր քաղբանտարկյալները ազատվելու են մայիսի 28-ին»: Զուրաբյանի խոսքով` եթե մայիսի 31-ի հանրահավքին Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը հանրահավաքին ելույթ չունենան, ինքն անձամբ պատրաստ է նստացույց սկսել:

Նշենք նաև, որ մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքին, ըստ իրազեկող թռուցիկների, նախատեսված են քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի ելույթները: