Երկու մարդ զոհվել և ևս 37-ը վիրավորվել են Թբիլիսիում կազմակերպված ցույցի մասնակիցներին ցրելուն ուղղված գործողությունների հետևանքով, հայտնել են Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Վրաստանի Ներքին Գործերի նախարարության պնդմամբ, երկու մահացածներն էլ ցույցի կազմակերպիչների մի մասին հրապարակից հեռացնել ցանկացող մեծ արագությամբ ընթացող մեքենաների հարվածի զոհ են դարձել:
Երկու զոհվածների անունները հայտնի են. դրանցից մեկը ոստիկան Վլադիմիր Մասխուրաշվիլին է, մյուսը՝ նախկին ոստիկան Նոդար Ցխադաձեն:
Ավելի վաղ հաղորդվում էր ընդդիմադիր առաջնորդներից մեկի` Նինո Բուրջանաձեի որդու ձերբակալության մասին: Սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել:
Վրացական ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի հրապարակում`խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին, որոնք ցանկանում էին խոչընդոտել հինգշաբթի կայանալիք երկրի Անկախության օրվան նվիրված երթի անցկացմանը: