Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը չեզոք դիրք կզբաղեցնի, Day.Az-ի հետ զրույցում կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Գյումրիում և որոշակի պարտավորություններ է կրում Հայաստանի պաշտպանության հարցում, սակայն «այն ոչ մի պարտավորություն չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:
«Ահա թե ինչն է ինձ մտահոգում. Գյումրիի ռազմակայանում բավական մեծ թվով հայազգի զինծառայողներ ժամանակավոր ծառայություն են անցնում: Այդ, այսպես ասած, ռուսաստանյան զինծառայողների պահվածքը դժվար կլինի կանխագուշակել, առավել ևս վերահսկել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Իմանալով և հասկանալով այդ ամենը` Մոսկվան ի սկզբանե փորձելու է հստակ չեզոք դիրք զբաղեցնել: Սակայն, կրկնում եմ, Հայաստանի որոշ ուժեր Ռուսաստանին փորձելու են ներքաշել ռազամական հակամարտության մեջ: Ես լիահույս եմ, որ Մոսկվան կկարողանա հակազդել այդ փորձերին: Որովհետև դա չի համապատասխանում նրա ազգային շահերին»,- եզրափակել է ռուսաստանցի քաղաքագետը: