Հունիսի 4-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպելու է Ռուսաստան – Հայաստան ֆուտբոլային հանդիպման ուղիղ հեռարձակման մասսայական դիտում Ֆրանսիայի հրապարակում /Օպերային հարող տարածք/: Հանդիպումը կայանալու է Սանկտ Պետերբուրգում:
Այս առիթով Facebook սոցիալական կայքում էջ է ստեղծվել, որով բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են մասնակցելու այդ միջոցառմանը:
«Խնդրում ենք բոլորին հրավիրել Ձեր ընկերներին Ֆէյսբուքի այս միջոցառմանը` պատշաճ մակարդակով այն իրազեկելու համար: Հաղթելու ենք ՄԻԱՍԻՆ», – ասված է էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան-Ռուսաստան հանդիպումն աարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով: