Epress.am-ի տեղեկություններով` քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին ազատ կարձակեն այսօր ժամը 15.00-16.00-ի սահմաններում: Այս պահին համապատասխան փաստաթղթերի ձևակերպման գործընթացն է ընթանում:
Այնուամենայնիվ, արդեն ատավոտից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ, որտեղ պահվում է Միքայելյանը, հավաքվել են նրա հարազատները և Հայ Ազգային Կոնգրեսի մի շարք անդամներ:
Ինչպես փոխանցում է Epress.am-ի թղթակիցը Արթիկից, նույն իրավիճակը նաև «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ է, որտեղ արդեն ավելի քան 100 մարդ է հավաքվել, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կինն ու երկու երեխաները, ընկերները, ՀԱԿ ակտիվիստները, Արթիկում Կոնգրեսի շտաբի ներկայացուցիչները:
ՔԿՀ-ի աշխատակազմի ներկայացուցիչներից որևէ տեղեկատվություն ստանալու բոլոր փորձերն ապարդյուն են: Նրանք հրաժարվում են որևէ մեկնաբանություն անել քաղբանտարկյալներին ազատ արձակման հստակ ժամկետների մասին:
Այնուամենայնիվ, Արթիկում տոնական տրամադրություն է: ՔԿՀ-ի դիմաց կայանած ավտոմեքենաներից բարձր երաժշտություն է լսվում: