1918 թվականի մայիսի 28-ը նշանավորվել է Հայաստանի դեմոկրատական հանրապետության հռչակմամբ (Առաջին Հանրապետություն): Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո բավական ծանր իրավիճակում, երբ Հայաստանի տարածքում էին բնակվում բազմահազար գաղթականներ, առկա էր սովի վտանգը, բազմաթիվ չլուծված խնդիրներ կային հարևան պետությունների, մասնավորապես, Թուրքիայի հետ: Առաջին Հանրապետության վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին, իսկ Խորհրդարանի նախագահը՝ Ավետիս Ահարոնյանը:
Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, որից հետո Հայաստանը խորհրդայնացվեց:
Այսօր Հայաստանում մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության տոն: