Home / Հայաստան / Հայաստանը կարտահանի «Պեպսի Կոլա»-ի արտադրանքը

Հայաստանը կարտահանի «Պեպսի Կոլա»-ի արտադրանքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Գործարանի բացման արարողությունից հետո նախագահը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի կարողություններին, զարգացման ծրագրերին:

Այդ ծրագրերի համաձայն` գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլև կարտահանվեն հարևան և Միջին Ասիայի երկրներ: