Միջազգային ԶԼՄ-ները հայտնել են Ղրիմում բնակվող 19-ամյա մահմեդական Կատյա Կորենի մահվան մասին, որին ենթադրաբար սպանել են գեղեցկության մրցույթին մասնակցելու համար, գրում է The Daily Mail-ը:
«Կատյա Կորենի դիակը գտել իր տանից ոչ շատ հեռու: 19-ամյա աղջիկը 7-րդ տեղն էր զբաղեցրել տեղի գեղեցկության մրցույթում: Նրա մարմինը գտնվել է անտառում` անհայտ կորելուց մեկ շաբաթ անց»,- գրում է պարբերականը:
Բրիտանացի լրագրողների տեղեկություններով` մահմեդական երիտասարդը, որին արդեն ձերբակալել են սպանության կասկածանքով, ոստիկաններին հայտնել է, որ սպանել է Կատյային, որովհետև նա խախտել է Շարիաթի օրենքները: Պարբերականի տվյալներով` մարդասպանը աղջկան քարերով է հարվածել:
Այդուհանդերձ, թե ոստիկանները, և թե Ղրիմի մահմեդականները վստահեցնում են, որ սպանությունը կրոնական հիմք չունի: Սպանության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա Բիլալ Գազիևին: Հետաքննություն է ընթանում: