Home / Հայաստան / Ուսանողներից դիպլոմների համար 20 000 դրամ են պահանջում. բուհերը հերքում են

Ուսանողներից դիպլոմների համար 20 000 դրամ են պահանջում. բուհերը հերքում են

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) մի քանի ուսանողներ Epress.am-ին հայտնել են, որ ավարտական դիպլոմները կարճ ժամկետներում ստանալու համար իրենցից պահանջում են 20 000-ական դրամ վճարել:

«Մեղա քեզ, Տեր Աստված, էս ինչ են ասում», – պարզաբանումներ տալու Epress.am-ի խնդրանքին նման կերպ է արձագանքել Մանկավարժական համալսարանի ուսումնական բաժնի ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ: «Նման բան մեզ մոտ բացառվում է», – վստահեցրել է նա:

ՀՊՃՀ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի վարիչ Վերոնիկա Խորասանյանը նույնպես հերքել է տեղեկատվությունը:

«Պաշտոնապես հայտարարում եմ` մեզ մոտ նման երևույթներ գոյություն չունեն: Զարմանում եմ, որ նման բաներ են խոսվում», – ասել է նա: