Home / Հայաստան / Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը մի քանի օրից ազատ են արձակվելու. իրավապաշտպան

Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը մի քանի օրից ազատ են արձակվելու. իրավապաշտպան

Քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը մի քանի օրից ազատ են արձակվելու, բայց ոչ թե իշխանությունների կամոք, այլ այն պատճառով,  որ նրանք երկուսն էլ կրել են ՀՀ անարդար դատարանների կողմից կայացված պատիժն ամբողջությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քաղաքական բանտարկյալների և հալածյալների կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Սարգիս Հացպանյանի դեպքը հատկապես առանձնացնում եմ, որովհետև նրա վրա տարածվում էր և այս համաներումը, և 2009-ին հայտարարվածը, բայց իշխանությունները հրաժարվեցին նրան ազատ արձակել` ցուցաբերելով նրա նկատմամբ անհատական վերաբերմունք և կամայական մոտեցում», – ասել է Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով իշխանությունների քինախնդիր վերաբերմունքը Հացպանյանի նկատմամբ: Հացպանյանի դեպքը, իրավապաշտպանի խոսքով, լրիվ բանականությունից դուրս է:

Վարդան Հարությունյանը նաև ասել է, որ քանի դեռ իշխանությունը գտնվում է չընտրված, ոչ լեգիտիմ մարդկանց ձեռքում, ինքը բոլորովին չի բացառում քաղբանտարկյալների վերադարձը բանտ:


Լուսանկարը` Azatutyun.am-ի